Համալրում․ Ինչքան լուռ էր ալիքների տակ

Share it Please


Ճըպ - ճըպ. էս ինչ բարձր են ճպճպում աչքերս. ինչքան լուռ էր ալիքների տակ. անցյալի աղմուկով խլացած լռություն: 

Ջրի տակ արևն անգամ սառը, սպի-տակ սկավառակի էր նման, իսկ հիմա ողջ - ողջ քերթել է փորձում մաշկս. աչքերս ալիքվում են. արևն հանկարծ քո դեմքն է առնում, երկա՜ր - երկա՜ր ծամերով, տնաշե՛ն, վարսավիրդ ու՞ր է... 

Ձեռքերս ուզում եմ վեր պարզել, մատներս անցկացնել մազերիդ միջով, քիթս մտցնել ծոծրակդ ու առատորեն շնչել մաշկիդ բույրը: Տեսնես մաշկիցդ հիմա ու՞մ բույրն է գալիս. սիրու՞ն է... 

Վերջին ուժերս լարում եմ, տալիս թևերիս, որ մատներս սողացնեմ ծամերիդ արանքով, բայց ի՞նչ, էս ի՞նչ լողակներ են... չէ՛, ձուկ լինել չեմ ուզում, էլ հարմար չէ, լողակներիս վրա շոշափելիքներ չկան, ի՜նչ մեծ թերություն, ուրեմն ծոծրակիցդ անվերջ ուրիշի բույրը պիտի գա...

Օվկիանն իմ ներկայությունից ոգևորվել է, ալիքները փրփրաշաղախից պարիսպներ են դարձել, խառնվել երկնքին, թաթը գցել արևին, սպասի՜ր, տե՛ս, արևն էլ ձկնիկ է՝ ամպերի ծովում լողացող... ո՞նց առաջ չէի նկատել...

Փրփուր ալիքները... ավազը՝ արդեն կոկորդս խըցած... արևը... ջրի բարակ շիթեր.. չեղած թևեր...

Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates