Թոմասը գլխի է ընկնում, որ մոլորվել է

Share it Please



Լոքի որդին ամուսնացավ , արքա դարձավ, ունեցավ դուստր ոսկե մազերով: Նրա երկրում բոլորը երջանիկ էին, ու բարին էր իշխում: Անցավ ժամանակ, մեծ գլխով հսկա մի հրեշ եկավ, քաոսով պատեց նրա թագավորությունը, փախցրեց արքայադստերը ու թառեց աշտարակում: Հիմա պիտի գա ուրիշ մի հերոս, որ փրկի երկիրը… ու էսպես շարունակ… 

Վերելակի մոտ նա ինչ որ բան ասաց: Լսեցի, բայց կարծես չլսեցի, ինչպե՞ս մոռացա: Խոսքն աղբի մասին էր… Տարածության մեջ հաճախ են բաժանվում, մարդիկ հեռանում են իրարից, տանել չեն կարողանում միմյանց, կամ կարոտում են, իսկ ես բաժանվել եմ նրանից, մնացել հենց կողքին նստած ու հիշել եմ փորձում՝ ինչ ասաց վերելակի մոտ: Դա եղավ գուցե այն ժամանակ, երբ հասկացա, որ նրան էլ չեմ կարոտում: Իսկ ինչի՞ համար է այս ամենը ՝ ապակիներ մաքրող հարևանուհին, թեթև շապիկը, վերելակը, Էրմայի ձայնը. օդում առաջ ու հետ անող փոքրիկ ալիքներ, իմ անշարժացումը… Լռություն… իմ ստվերը վերցնում է վերարկուս ու դեպի դուռը գնում, իմ ստվերն ինձնից համարձակ է: Նա նայում է Էրմայի աչքերին . 

-Ես գնում եմ, Էրմա՛, դու ինձ հարազատ ես, և գնում եմ, քանի որ ներկայությունս ավելի մեծ ցավ պիտի պատճառի քեզ: 

Ես դեռ նստած եմ բազմոցին. 

- Ի՞նչ, - հարցնում եմ : 

- Թափի՛ր աղբը, Թոմա՛ս: 

- Ա՞ղբը, հաա՜… 

Ես գնում եմ դեպի աղբը: 

- Վերարկու՛դ. Թո՛մ, ցուրտ է: 

- Վերարկու՞ս, նա հագավ վերարկուս: 

- Ո՞վ, Թոմա՛ս, ահա՛ այն, սիրելի՛ս, ոչ ոք չի հագել: 

Իրոք որ, ոչ ոք չի հագել, բազմոցը պտտվել սկսեց, ես դուրս եմ փախչում, անցա աղբատար խողովակը, ես կանգառում եմ, առաջին համարը, ես չգիտեմ՝ որ ուղղությամբ է նա գնում, միևնույնն է: Աջ ձեռքիս պինդ պահել եմ աղբի տոպրակը, ձախին՝ վերարկուս, բարձրանում եմ ավտոբուս: Ուղիղ դիմացս նստել է իմ ստվերը, անկյունում՝ հաստլիկ մի տղամարդ, ահա կապույս արտահագուստով շիկահեր մի տիկին ևս բարձրացավ: 


Հեղինակ՝ Թագուհի Ազարեան

Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates