Ժամանակի մեծերը Զահրատի կերպավորած հերոսի մասին

Share it Please

Լրագրող, խմբագիր, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Զահրատի «Մեծ քաղաք» (1943թ.), «Գունավոր Սահմաններ» (1968թ.), «Բարի երկինք» (1971թ.), «Բանաստեղծություններ» (1971թ.) ժողովածուները և այլ գործեր թերևս առավել քաջածանոթ էին սփյուռքահայությանը, սակայն մեզանում էլ, դեռևս 80-ականներին, բեմերից, ռադիոյով և հեռուստատեսությամբ լսվում էին տաղանդավոր գրողի շատ ինքնատիպ ստեղծագործությունները: Զահրատն իր գրչով դարձավ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո սփյուռքահայ գրականության զարգացման նվիրյալներից մեկը: Պոլսահայ գրողների մի աստղաբույլ է ձևավորվում այդ տարիներին, մի նոր սերունդ, ով նոր որակ է բերում ետպատերազմյան գրական աշխարհ` հարստացնելով այն բազմազանությամբ, ասելիքի նորությամբ ու թարմությամբ:


Կիկոյի միտքը ման կուգա քաղաքե քաղաք

– Կիկո աշխարհի մասին կը խորհի – 

Կիկոյի միտքը կը սավառնի մոլորակե մոլորակ

– Կիկո կը մտածե արեգակնային դրության վրա-

Կիկոյի միտըք կը ճախրե աստղե աստղ

– Կիկո տիեզերք մը կ’երևակայե…

Հենց կիկոյական այս պարզության մեջ է Զահրատի բանաստեղծության խորքն ու ողջ հմայքը. երեք տող, թե` մեկ բառ, միևնույն է, ամեն ինչ ասված է:

Մի՛ լար, լույս, մի լար,

Երկինքեն ինկողը չի լար:

Մի լար, թե աղքատի տուն ինկար,

Գլխու վրա է տեղդ:

Մի՛ լար, լույս, մի լար,

Գետնահարկ չինկող լույսերը թող լան:

Ահա թե ինչ է գրել Ռոբեր Հատտեճյանը Զահրատի մասին. «Զահրատ իսկական պոէմ մըն է, եթե ոչ կեանքի մէջ, անպայման բանաստեղծութեան մէջ: Ան կը շրջի սրտէ սիրտ, սէրէ սէր, երգէ երգ, լարէ լար եւ ձեռք կու տայ բոլոր անոնց, որոնք գիտեն կեանքը իրականութիւններուն նայիլ երազի մը ընդմեջէն… Զահրատ բառ գործածելու վարպետ մըն է: Ան իսկապէս մեծ վարպետութեամբ իր մօտ կը կանչէ հայոց լեզուի բառերը»:

Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates