Ժիրայր Ավետիսյան։ Ուռա՛, մերոնք հարձակվում են

Share it Please

Գրասենյակում տաք է, ուրախ գվգվում է թիթեղյա վառարանը։ Մրսած տղաները շարվում են երկար իշոտնուկի վրա։ Շինելավորը նստում է նրանց դիմաց՝ վառարանի մյուս կողմում։ Ծերունին դրսում ինչ - որ մեկին  կարգադրում է՝ էշին գոմ տանել, կեր տալ։ Հետո ինքն էլ է ներս մտնում ու նստում շինելավորի կողքին։ 

- Դե պատմե՛ք, - ասում է շինելավորը։ 
- Ի՜նչ պատմենք , -ասում է հրամանատարը սրտնեղած։ 
-Ու՞ր ես գնում։ն 
-Ասացի՝ Ապարան։ 
-Իսկ հետո՞։
-Ռազմաճակատ,- հուշում է ծերունին , - կարծում են առանց իրենց էնտեղ գլուխ չեն հանի։ 

Հատիկը թշնամաբար նայում է նրան ու լռում։ Մյուսներն էլ չեն խոսում՝ հուսալով, որ հրամանատարը մի ելք կգտնի։ 
- Մի քիչ ուշացել եք , - ասում է շինելավորը։ 
-Ափսոս։
- Ինչու՞, - զարմանում է Հատիկը։ 
Ծերունին ժպտում է։
- Դժվար օրերն անցել են։ 

-Մերոնք հարձակվում են, - բացատրում է շինելավորը։ 
-Մոսկվայի մոտ ջարդել են Ֆաշիստներին ու հարձակվում են ․․․

 -Ջարդե՞լ են․․․
- Հարձակվու՞մ են․․․

Մի պահ տղաները կարծես մոռանում են իրենց վիճակը։ Ուրախ վեր են թռչում տեղից, և գրասենյակի գերանակապ առաստաղի տակ զրնգում է նրանց ձայնը․ 

- Ուռա՜ , մերոնք հարձակվում են ․․․ մերոնք հարձակվում են ․․․

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates