Ուշացած փախուստ ակվարիումից դեպի անծիր օվկիան

Share it Please




― Ուշադի՛ր խաղա. վերջին կյանքդ է, ― զգուշաց-նում է պետս: 

Ամեն ինչ մի կողմ. մենք «Ակվարիում» ենք խաղում՝ խեցիները առաջուետ անում, մի շարքով դասավւրում ծովային կրիաներին, մաքրում ապակե խցիկը... ծառայություն է հա՜... Մեկն էլ երևի էնտեղ՝ ինչ-որ վիրտուալ տարածության վրա, նստած մոնիտորների դիմաց առաջուետ է անում մեր ակվարիումը՝ պետիս դնելով աթոռին, ինձ կանգնեցնելով դռան դիմաց: 

Ու մի պահ ես ձուկ եմ դառնում, բայց ակվարիումի չէ. ակվարիումը շատ նեղ է, ծովի, չէէ՜, ի՞նչ ծովի, օվկիանոսի ձկնիկ, բայց ափ նետված:

Թավալվել եմ ոսկևուն ավազների մեջ, պոչս դեսուդեն եմ գցում ժամացույցի սլաքի նման, աչքերս ճպճպացնելով սևեռում արևին: Ավազախառն ջուրը լցվել է բերանս, պառել շրթունքներս: Թեփուկներով շնչում եմ քիչ այն կողմ փռված ջրի հսկայական զանգվածը, որ ալարկոտ պառկել է արևի տակ. ափոսում եմ, որ ոտքեր չունեմ ջրին հասնելու: Բա չլիներ էնպես՝ ջրում ձուկ լիներր, ցամաքում՝ երկոտանի, երկնքում՝ թռչուն, չէ՛, երկնքում արև է լինել պետք։ Երևի դրա համար էլ հիմա պառկած եմ տաք ավազներին, որից երբևէ ինչ-որ մեկը ապակի է շինել, ապակե դագա՞ղ... չէ, պետք չէ ներշնչվել մահվան մասին նողկալի մտածմունքներով: 

Օվկիանն իմ ներկայությունից ոգևորվել է, ալիքները փրփրաշաղախից պարիսպներ են դարձել, խառնվել երկնքին, թաթը գցել արևին, սպասի՜ր, տե՛ս, արևն էլ ձկնիկ է՝ ամպերի ծովում լողացող... ո՞նց առաջ չէի նկատել...







Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates