Ես հավերժ ծառ էլ մնալու եմ

Share it Please



Ես կանգանծ եմ անշարժ, առջևումս վերջ չունեցող դաշտեր են: Ետևում էլի ծառեր կան՝ հաստաբուն, քնած ծառեր: Ես աջ ու ձախ եմ նայում, տագնապով լցված… Թոմասենի… Ագռավների խումբը կռռալով իջավ դաշտին, միջատները սողում են ճյուղերիս վրայով, ես հոգնել եմ, ես էլ եմ քնում. հասկանում եմ՝ ծառ էլ պիտի մնամ… միջատները ս-ո-ղ-ու-մ են: 

Ծընգ – ծընգ… ծնգ… ծնգ … 

-Սրտի աշխատանքը նորմալ է, ներանկե՛ք… 

-Արյունահոսությունը չի դադարում, բժի՛շկ… 

-Շտապե՛ք, նրան հիվանդանոց է պետք հասցնել…. 

Օդի մեջ թրթռալով թափվում են թերթերը. միաոոո՜. կատուն փախավ՝ թողնելով ձկան կտորը, թղթերը դանդաղ սահում են աղբի վրա: Ահա և վերջ, Թոմա՛ս Բռաուն : 

Էմիլին մաքրում էր ապակիները, հագին սպիտակ, թափանցիկ շապիկ էր, որ շար-ժումների հետ վերև - ներքև էր բարձրանում ՝ իրանի բարակությունն ի ցույց դնելով : Ձեռքս դողալ սկսեց, ես ցած դրեցի թեյի բաժակը, Էմիլին նկատեց ինձ, ես հեռացա լուսամուտից … թերթեր, ամենուր թերթեր… հարևանուհուս խեթ հայացքը… թերթեր…

Հեղինակ՝ Թագուհի Ազարեան

Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates