… Գտի՛ր քո ճանապարհը, Թո՛մաս Բրաուն

Share it Please



Իմ թղթապանակն ինձ հանում է հունից, աստեղ կուտակված է ամենը, ու ես ուզում եմ ազատվել: 

Կատուն ճանկերը մտցրել է ձկան կտորի մեջ ու գռմռալով քաշում է վարդագունավուն հյուսվածքները: Աղբամանի մոտ էլի կատուներ կան … ֆըըշշշ, թըշշշ… Այս ձայնն եկավ նաև այն ժամանակ, երբ դարբին Լոքը ջրի մեջ գցեց իր ձեռքով պատրաստած թուրը, որը հետո պիտի տար որդուն այս խոսքերով, «Փնտրի՛ր քո ճանապարհը, և ընկերը քո թող սեփական ուժը լինի»: Հետո, ըստ հեքիաթի դասական զարգացման, բարի տղան պիտի թափառեր աշխարհեաշխարհ, ձեռք բերեր շատ ընկերներ՝ մրջյուններ, մեղուներ, արծիվներ ու փղեր, պիտի գտներ մի դժբախտ թագավորի, որի երկիրը խավարն էր պատել, պիտի կռվեր դևերի հետ, հաղթեր, իսկ ամենավերջում փրկեր արքայադստերն ու թագավոր կարգվեր: 

… Գտի՛ր քո ճանապարհը… գտի՛ր քո ճանապարհը, Թոմա՛ս…. 

Մի օր, երբ ավտոբուսը կանգնեց Վախնում, տեսա որ նրա տոպրակը պատռվել է, խնձորները աջ ու ձախ էին գլորվել: Դիմացից գալիս էր բեռնատարը, իսկ կինը շփոթ կանգնել էր: Ես վազեցի դեպի նա, ամեն ինչ լավ ավարտվեց… երևի: Նա ինձ թեյի հրաիրեց, չէի շտապում. չմերժեցի : Սենյակում գրքեր էին, խառը, անկյուններում կիսատ թողած գունանկարներ: Էրման էր նկարել՝ նրա աղջիկը: Էրմային ես սիրեցի միանգամից. սիրեցի նրա թափթփված մտեքերը, կաթնագույն մաշկը, տղամարդկանց բաժնից գնված վերնաշապիկը, անգամ ծխախոտի հոտը: Էրման էլ ինձ սիրեց. չգիտեմ՝ ինչու: Սրանից հինգ տարի առաջ մենք ամուսնացանք: 

Հեղինակ՝ Թագուհի Ազարեան

Комментариев нет:

Отправить комментарий

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates