Անկում․ առաջին համարի ավտոբուսը

Share it Please


Առաջին համարը… կոշիկները…այս կոշիկները… Ես նայում եմ դիմացս նստած խոշորամարմին տղամարդուն ( փոր եմ ասել հաա՜): Լայն փողքերով տաբատը ու այս կոշիկները… որտե՞ղ եմ տեսել սրանք: 

Կիպ կպիր ավտոբուսի վերջին ապակուն, նայիր ներքև՝ ճանապարհին, տեսնու՞մ ես՝ սպիտակ կետագծերն ընթացքին հավասար ոնց են ուղղվում, իսկ ասֆալտն ասես հոսում է՝ վը՜զզ, վը՜զզ… ճամփեզրի խոտերը քիչ-քիչ դառնում են հոսող ասֆալտ, իսկ ավտոբուսը սլանում է՝ անիվների տակ ձուլելով ներկան: 

Ես անջատում եմ հեռուստացույցը, ու … ու ազատություն…
Բոլորը շտապում են՝ ավտոբուսի մեջ շունչ շնչի հավաքված՝ առանց իրար նկատելու: Ավտոբուսի մեջ մտքարն ավելի շատ են քան մարդիկ, իսկ մտքերից շատ վախերն են ... 

« Իռեն դու ուշացել ես կրկին »… « Նորից խցանման մե՞ջ էիր, .. հըըմ» … « Վերջին անգամը լինի, Ջե՛ս...» …բայց… ասենք՝ ինչ ասես կարող է լինել. կամրջի վրա ավտոբուսը գուցե դուրս գա ճանապարհից ու ցատկի ճաղավանդակի վրայով, հնարավոր է ցնցում լինի ու ճանապարհի պառտվածքը կուլ տա մեքենաները, իսկ եթե երկնաքար ընկնի՞, հենց ավտոնուսի վրա, եթե այս… եթե այն… 

Ես նայում եմ սողացող ասֆալտին, կոպերս ծանրանում են… վայրկյաններ... ես փակում եմ աչքերս: Հեռուստացույցն անջատված էր, սեղանին ու թիկնաթոռին ճմրթած թղթեր էին, ու աղմուկ՝ գլխիս մեջ… ձայներ, դեմքեր, խառնաշփոթ…

Հեղինակ՝ Թագուհի Ազարեան

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

Администрация сайта не несёт ответственности за содержание рекламных материалов и информационных статей, которые размещены на страницах сайта, а также за последствия их публикации и использования. Мнение авторов статей, размещённых на наших страницах, могут не совпадать с мнением редакции. © Copyright 2018 Designed By Templateism | Seo Blogger Templates